ՎՏԲ-Հայաստան բանկը կազմակերպել էր միջոցառում իր աշխատակիցների երեխաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան բանկը հունիսի 1-ի առթիվ իր աշխատակիցների երեխաների համար կազմակերպել էր իսկական տոն՝ ժամանցային շոուներ, ֆլեշ-մոբպարեր, խաղեր ու հյուրասիրություն:

Բանկի Գլխամասային գրասենյակը ընդունել էր փոքրիկ հյուրերի` աշխատակիցների երեխաներին:

Բանկի գլխամասային գրասենյակում ամբողջ օրը տոնական մթնոլորտ էր. Գլխամասային գրասենյակը զարդարված էր գունագեղ փուչիկներով, օդում ցրված օճառի պղպջակներով, բոլորին բաժանում էր քաղցր բամբակ, իսկ ծնողները`Բանկի աշխատակիցները, ցույց էին տալիս երեխաներին իրենց աշխատասենյակները եւ լուսանկարվում երեխաների հետ:

Տոնական տրամադրություն ապահովելու նպատակով հրավիրվել էին մուլտֆիլմերի հերոսներ, ռոբոտներ, ցուցադրվեցին շոուներ օճառի պղպջակներով և վեր թռչող թղթերով:

ՎՏԲ Հայաստան Բանկը մշտապես պատրաստակամ է օգնել մեր երեխաներին կերտել հաջող եւ բարեկեցիկ ապագա և ցանկանում է, որ նրանց բոլոր երազանքները իրականանան:




Լրահոս