«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն), կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Իր գործունեության տարածաշրջաններում, մասնավորապես Վարդենիս և Արարատ քաղաքներում, Գեղամասար և Արարատ համայնքներում, ԳեոՊրոՄայնինգը մանուկների համար կազմակերպել է տոնական մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակներում անցկացվել են մրցույթներ և խաղեր, իսկ բոլոր մասնակիցները ստացել են հյուրասիրություն: Եվ այսպես.
մանկական ինտերակտիվ համերգային ծրագրի շրջանակներում, երեխաներին հյուր են եկել մոդերատորներ, ծաղրածուներ, սիրելի մուլտհերոսներ: Տոնակատարության ընթացքում ձևավորվել են մի քանի հրապարակներ՝ անիմացիայի, ակվագրիմի, պղպջակներով շոուի և
նկարչության վարպետաց դասերի: Արդեն 12 տարի է՝ ընկերության ուշադրության կենտրոնում են առողջության սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաները, որոնց համար կազմակերպվել է առանձին մանկական ծրագիր, նվերներ և դրամական աջակցություն՝ նրանց ծնողներին:
«Մեր ընկերությունը հատուկ ուշադրություն է հատկացնում առողջ երիտասարդ սերունդ դաստիարակելուն: Սերունդ, որը կմարմնավորի մարդկային լավագույն որակները՝ անկեղծություն, պարկեշտություն, խորը գիտելիքների ձգտում: Այսօր մենք նույնպես մեծ նշանակություն ենք տալիս կրթված, հոգով հարուստ և ֆիզիկապես ամուր սերնդի դաստիարակությանը: Երկրի պատանի բնակչության երջանկությունը մեծագույն հարստությունն է և հասարակության համաչափ զարգացման երաշխիքը: Մեր թիրախային նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի երեխաներն ապրեն ուրախ, կատարելագործեն իրենց ընդունակություններն ու տաղանդները, մեծանան ուժեղ, առողջ, ազնվագույն մարդիկ և դառնան գիտակ մասնագետներ: Բոլոր երեխաներին մաղթում ենք անցկացնել հետաքրքրաշարժ և օգտակար օր, ստանալ հրաշալի տրամադրության լիցքեր»,- հայտարարել է խմբի ղեկավար Ռոման Խուդոլին:
«ԳեոՊրոՄայնինգը» ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 12 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 միլիոն ԱՄՆ դոլարը։