Մարդը եթե երկու լիտր գարեջուր խմած լինի․․․․ռեստորանի աշխատակիցը հակադարձում է Արման Եղոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ երեկ միջադեպ է տեղի ունեցել «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում։ Խոսքը ԱԺ «Իմ  քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի եւ ռեստորանի աշխատակցի միջև տեղի ունեցած միջադեպի մասին է, որի մասին մանրամասն տեղեկություն պատգամավորը նշել էր համացանցի իր էջում եւ մեկնաբանել, թե վեճն առաջացել է ՀԴՄ կտրոն չտրամադրելու պատճառով։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռեստորանային համալիրի աշխատակից Ռազմիկ Աբգարյանի հետ, ում անունը շոշափվում է Արման Եղոյանի հայտարարությունում։ Վերջինս նշեց, թե զգալով, որ պատգամավորը ոչ ադեկվատ է, ոստիկանություն է զանգահարել։ «Մարդը, երբ որ երկու լիտր գարեջուր խմած լինի, դուք լինեք կայուն վիճակում, դո՞ւք ագրեսիվ կլինեք, շատ կխոսեք, թե՞ դիմացինը»,- մեզ հետ զրույցում նշեց նա։

Իսկ նույն միջադեպի հետ կապված Արման Եղոյանը մեզ հետ զրույցում նշեց, թե տեսախցիկներ կան այնտեղ, կարող են նայել և տեսնել, թե ով է ագրեսիվ եւ ով՝ ոչ։ Նա հավելեց, թե իրենց մոտ ևս տեսագրություններ կան։

Միջադեպի շուրջ այլ մանրամասներ, պատգամավորի  և ռեստորանի աշխատակցի հետ զրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

Լուսինե Մինասյան




Լրահոս