Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հարուցումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն՝ ավելացնելով, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:
Քաղաքացի Սերգեյ Մխիթարյանի հայտարարության համաձայն` Արսեն և Լևոն Ջուլֆալակյանները մայիսի 5-ին ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել իրեն: Արսեն Ջուլֆալակյանը հերքել էր իր և հոր կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը: