Որ ոստիկանները կարող են աջակցություն ստանալ նախագծում փոփոխությունից հետո․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ են կատարվել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկությամբ նախագծով նախատեսվող աջակցությունից չեն օգտվի «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ տուժած, սակայն քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները, եթե նրանց նկատմամբ հետապնդումը չի դադարեցվել արդարացման հիմքով:

Ընդ որում, Սիսակ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այդպիսի ոստիկանները քիչ են լինելու։ «Գուցե 1-2 ոստիկան լինեն, ովքեր վնասվածք են ստացել եւ դա ստացել են իրենց հակաիրավական գործողությունների արդյունքում։ Այսինքն` այս աջակցությունը չենք տալիս բոլորին, տալիս ենք ֆիքսված՝ մահվան դեպքում եւ վնասվածքի դեպքում։ Իմ կարծիքով` քիչ կլինեն ոստիկաններ, ովքեր միջին կամ ծանր վնասվածք ստացած կլինեն եւ իրենք էլ ներգրավված կլինեն որպես կասկածյալ կամ մեղադրյալ», – նշեց նա։

Նկատենք, որ մարտիմեկյան իրադարձություններից հետո շատ ոստիկաններ քաղբանտարկյալների դեմ կեղծ ցուցմունքներ էին տվել` մարտի 1-ի առավոտյան նրանց կողմից, իբր, դաժան բռնության ենթարկվելու վերաբերյալ, բայց նրանք, բնականաբար, որեւէ փոխհատուցում չեն ստանալու:

Մինչ այդ տեղեկացնենք` ՀՔԾ-ն տրամադրել է տեղեկանք, որ ծանր վնասվածք է ստացել 63 անձ, ու հայտնի է նրանց ով լինելը. նրանց թվում կան 13 քաղաքացիական անձ, 20 ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող, 29 ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինվորներ»։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս