Իսպանական խոշոր սկանդալ. «Վալյադոլիդի» 7 ֆուտբոլիստ կասկածվում է խաղը վաճառելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Վալյադոլիդ»-«Վալենսիա» (0:2) հանդիպման հարցով: Նշվում է, որ գաղտնալսումների արդյունքում պարզ է դարձել, որ տանտերերի 7 ֆուտբոլիստ 10.000 եվրո խաղադրույք են կատարել, որ երկու խաղակեսերում էլ կհաղթի «Վալենիսան» եւ շահել են 20.000 եվրո: Ոստիկանությունը արդեն ձերբակալել է «Սեւիլիայի» նախկին ֆուտբոլիստ Կառլոս Արանդուին, ով հանդիսանում է կասկածյալներից մեկը:

Հավելենք, որ այս գործով կասկածվում են միայն ֆուտբոլիստները, թիմի ղեկավարությանն անդրադարձ դեռ չկա:
Հիշեցնենք, որ մինչ այդ խաղը «Վալյադոլիդը տեղն ապահովել էր Իսպանիայի հաջորդ առաջնությում, իսկ «Վալենսիան» հենց այդ հաղթանակի շնորհիվ կարողացել է վաստակել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս