
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 5-ի նիստում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տուգանելու մասին որոշում կկայացվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը հնարավոր է տուգանվի 10 մլն դրամի չափով: Մեզ հայտնի դարձավ, որ Հանձնաժողովն ընկերությունում մոնիթորինգ է իրականացրել եւ պարզել, որ որոշ դեպքերում չեն պահպանվել բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների պահանջները:
Ըստ Հանձնաժողովի`ընկերության պաշտոնական կայքում գազամատակարարման ցանցի ընդլայնմանն ուղղված նախահաշիվները հրապարակվել են մասնակի, նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման նպատակով դիմող անձանցից գանձվել է միացման պայմանագրում ամրագրված վճարի 100 % -ը եւ այլն: Արդյոք «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջիկայում կբողոքարկի ՀԾԿՀ-ի որոշումը, ժամանակը ցույց կտա:
Սյունէ Համբարձումյան