Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, քաղաքացիները փակեցին բոլոր դատարանների դռները, եւ ՀՀ վարչապետը հայտարարեց դատական համակարգի բարեփոխումների մասին ունշեց. «Չեմ կարող եւ չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին:
Այս մասին դատողություններ անելն իմ լիազորությունների մեջչիմտնում, չնայած անհնար է դատարանների բոլորորոշումներընույն արշինով չափել եւ նույն գնահատականին արժանացնել: Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաեւ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միեւնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները հենց այդ նույնկոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով»:
Այս հայտարարություններից հետո դատական համակարգում նոր իրավիճակ է ստեղծվել: Մասնավորապես, փաստաբաններից շատերը ահազանգում են այն մասին,որ վարչապետի այս հայտարարությունից հետո դատական համակարգը կաշկանդված է: Ըստ փաստաբանների` դատարաններն անձի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ քրեական գործովտարված բողոքների դեպքում որոշումեն կայացնում հօգուտ նախաքննական մարմնի: Տեսակետ կա, որ դատավորներն այդպես վարվում են, որպեսզի հետագայում իրենց չմեղադրեն «քննիչների արած գործըջուրը գցելու համար»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց փաստաբան Հովիկ Արսենյանի հետ` հասկանալու համար, թե արդյոք ճիշտ են փաստաբանների մտահոգությունները:Ի պատասխան` վերջինս ասաց.«Ճիշտն ասած` նման երեւույթը շատ նկատելի է, եւ չեմ կարծում եւ չեմ էլ ընդունում, որ այդպես պետք է շարունակվի,որովհետեւ դրանով իսկտուժում է արդարադատությունը: Դժբախտաբար, իրավիճակ է առաջացել, եւ մտածել, որ հեսա կփոխվի դա շատ արագ,չեմպատկերացնում, քանի որ յուրաքանչյուր դատավոր այլեւս մտահոգություն ունի`իր դիրքի, իրտեղի, պատվի, արժանապատվության հետ կապված: Ցանկացած դատավոր իր համոզմամբ եթե որոշում է կայացնում, անմիջապես տեսնում ենք` տեղեկատվություններ է գնում նրա գույքային վիճակի վերաբերյալ, նրա անձի վերաբերյալ, վարկաբեկվում է այդ անձնավորությունը.ուստի որպեսզի ինքնիրեն ապահով զգա, բնականաբար, նախաքննական մարմնի տեսակետնէ ընդամենը հաստատում»:
Մեր այն դիտարկմանը, որ,ըստ էության, դատավորները ամեն ինչ անում են նախաքննական մարմնի օգտինորոշում կայացնելու համար` հաշվի առնելով վերջին իրադարձություները, փաստաբան Հովիկ Արսենյանը հաստատեց փաստաբանների մտահոգությունը.«Այո, այո, ես դա դեռ շուտ էի կանխատեսել, որ դա կարող է անխուսափելի հետեւանքներ բերել, ու հիմա էլ պնդում եմ, որ անհրաժեշտությունը կար, որ դատական իշխանությունը կայանա եւ ծառայի ժողովրդին, բայց դա ենթադրում էր մշտական, շարունակական աշխատանք, եւ ցանկացած դեպքում վիրահատական միջամտությունը հղի է ծանր հետեւանքներով, եւ մեզ հետ է մղում այն նպատակից, որմենք ցանկանում ենք ունենալ`որպես արդար դատական իշխանություն:
Հատկապես իմ գործով նկատել եմ, երբ խափանման միջոց կալանք ընտրվեց իմ պաշտպանյալ Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մինասյանի նկատմամբ: Առաջին ատյանի դատարանը, առանց որեւէ հիմքերը տեսնելու, բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանք ընտրեց նրա նկատմամբ: Կայացրած որոշման դեմ ՀՀ վերաքննիչ դատարան բողոք բերեցի այն դեպքում, երբ իմ պաշտպանյալը նախ օգնել, օժանդակել էր նախաքննությանը, պատրաստակամություն էր հայտնել, ինչու չէ, նաեւ զղջացել էր կատարվածի համար, նախկինում արատավորված չէր եղել, գնահատվում էր դրականորեն: Վերաքննիչ դատարանը 10 րոպեում իմ բերած բողոքըմերժեց եւ խափանման միջոցըթողեց անփոփոխ: Արդեն ինձ համար շատ հասկանալի դարձավ, կոպիտ ասած, շառից փորձանքից հեռու դատավորները ինքնապաշտպանական ռեֆլեքսով նման որոշում են կայացնում»:
Մինչ այդ նկատենք, որ դատավորները ճիշտ կանեին, եթե վարչապետի հայտարարությունից հետոոչ թե հիմա էլ անխտիր կալանավորեին մեղադրյալներին, այլ կայացնեին հավսարակշռված, օրենքին համապատասխան որոշումներ: Ի վերջո, վարչապետի հայտարարությունը հենց օրենքի տառը պահպանելու մասին էր:
Քնար Մանուկյան