
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում հունիսի 3-ին մեկնարկել է Արմեն Խաչատրյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրաձգային գումարտակի կապի վաշտի հրամանատար,օգտագործելով պաշտոնեական դիրքը`2018թ․սեպտեմբերի 8-ից 17-նընկածժամանակահատվածումյուրացրելէզորամասին ամրակցված «Զիլ» մեքենայի համար հատկացված 49 հազար 5 դրամ արժողությամբ 133 լիտր բենզինը։
Ա․ԽաչատրյանինմեղադրանքէառաջադրվելՀՀքրեականօրենսգրքի 179 հոդվածի 2-րդմասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, հանցավորին վստահված ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այդ քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։
Ոսկան Սարգսյան
Տավուշ