Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մայիսի 19-ին կարգադրել է Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում գյուղատնտեսության, խմելու եւ ոռոգման ջրի ոլորտներում առկա խնդիրների ուսումնասիրության եւ լուծման ուղղությամբ քննարկումներ իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծել։
Խմբի ղեկավար է նշանակվել Տավուշի մարզպետարանի տարածքային ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմիների հարցերով վարչության բաժնի վարիչի պաշտոնակատար Աղաբեկ Գալստյանը, անդամներ՝ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Փայտյանը,մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանը, հողաշինության եւ հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Փիրումյանը, նաեւ Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը եւ «Տավուշ» ՋՕԸ-ի Բերդի տեղամասի պատասխանատու Արամ Մելիքյանը:
Մարզպետը աշխատանքային խմբին կարգադրել է 3-օրա ժամկետում կատարել ուսումնասիրություներ եւ խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացնել տեղեկատվություն կոնկրետ առաջարկությունների վերաբերյալ։ Հատկանշական է, որ Տավուշ գյուղը մարզպետ Հայկ Չոբանյանի ծննդավայրն է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ