Հեղափոխությունից հետո կյանքում առաջին անգամ ազգությամբ հայ Հարրի Քեյը որոշեց իր քրոջ աղջկա հետ այցելել Հայաստան` Մեծ Մասրիկ: Հարրի Քեյը բնակվում է Միչիգանում: Ընտրեց Մեծ Մասրիկը և հատուկ ծրագրերով, հեռավոր գյուղը զարգացնելու ակնկալիքով եկավ Մեծ Մասրիկ: Հարրի Քեյը և նրա քրոջ դուստրը` Նենսին, սիրեցին Մասրիկը:
Առաջին քայլը գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կապիտալ վերանորոգումն էր: Գյուղի մանկապարտեզին նվիրեց անհրաժեշտ դռներ, պատուհաններ, հանդիսության սրահին` գազաֆիկացում, տարրական դպրոցում հաստատեց պետքարաններ կառուցելու ծրագիրը. այցելեց կարիքավոր ընտանիքներին, իսկ մեկնելու նախավերջին օրը գնեց Մեծ Մասրիկում կառուցված շինություն` կարի արտադրամաս հիմնելու և գյուղի կանանց աշխատատեղով ապահովվելու նպատակով:
Մանրամասները` տեսանյութում