Հանրահավաքի մասնակիցները ժամանակ տվեցին դատավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազատության հրապարակում կրկին հանրահավաք էր: Ներկաները կրկին ներկայանում էին որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակից, իսկ ակցիայի խորագիրն էր` հանուն անկախ դատական համակարգի:

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև հանրահավաքի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանը, ով իր խոսքում 14 օր ժամանակ տվեց դատարանների դատավորներին ու Հանրային խորհրդի անդամներին` հրաժարական տալու համար:

«Հանրային խորհրդին, դատարանների կոռումպացված դատավորներին տալիս ենք 14 օր ժամանակ, եթե 14 օրից չտեսնենք գոնե նրանց կեսի հրաժարականները, ստիպված կլինենք պարալիզացնել դատարանները։ Հանրային խորհրդի նախագահը հայտարարում է, որ պատրաստ է գնալ, Ռոբերտ Քոչարյանի համար ստորագրել, դեմ է արտահայտվում դատարանների մուտքերը արգելափակելուն, այսինքն՝ Հանրային խորհուրդը ոչ թե արտահայտում է հանրության շահերը, այլ սպասարկում է մի խումբ անօրեն մարդկանց շահերը»,–նշեց նա:Լ




Լրահոս