Ինչ նպատակով է Դավիթ Տոնոյանի խորհրդականը մասնակցել Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը օրերս տեղեկացրել էր, որ այժմ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդական, նախկինում նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանն օրերս մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին: Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր ու Քոչարյանի հարաբերությունները քաղաքական չեն, եւ ինքը հանդիպմանը եղել է, որպեսզի Քոչարյանին փոխանցի Սանկտ Պետերբուրգի նահանգապետի նվերը` զինվորական պրոֆեսիոնալ ծովային հեռադիտակ:

«Խնդրում եմ այդ հանդիպումը չքաղաքականացնել: Այդ հանդիպմանը գնացել եմ Ռոբերտ Քոչարյանի որպիսությունը իմանալու եւ, առիթը օգտագործելով, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից փոխանցված նվերը անձամբ նրան հանձնելու,- ասել է նա՝ հավելելով.- պարոն Տոնոյանի հետ խոսել եմ այս մասին: Իրար հետ կիսվել ենք, իրար ամբողջովին հասկացել ենք»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս