Որտեղ և ինչպես է Նիկոլ Փաշինյանն անցկացրել իր արձակուրդը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Վարչապետը վերադարձել է եւ ակտիվ աշխատում է»,- ասաց վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Իսկ ե՞րբ եք մեկնելու Սանկտ Պետերբուրգ` միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու։ «Հունիսի 6-ին»: Նույն օ՞րն է տեղի ունենալու Պուտին-Փաշինյան հանդիպումը։ «Երբ պաշտոնապես հաստատվի, կհաղորդենք այդ մասին»:

Հաստատ տեղի ունենալու է, այնպես չէ՞։ «Կհաստատվի, կասենք»: Ի դեպ, վարչապետն իր կարճատեւ հանգիստն անցկացրել է Ենոքավանում գտնվող «Ապագա ռեզորտ» համալիրում, որը պատկանում է ՔՈ կուսակցության ռեյտինգային թեկնածու, «Ապագա տուր» ՍՊԸ տնօրեն Արտակ Չիբուխչյանին: Ինչո՞վ բացատրել այդ նախընտրությունը՝ հարցրինք պարոն Կարապետյանին։ «Դա վարչապետի ցանկությունն էր, ինքն էր որոշել այնտեղ հանգստանալ»: Ի դեպ, հիշենք, որ արմատներով Նիկոլ Փաշինյանը եւս Ենոքավանից է: Նրա ծննդյան օրը բավականին էկզոտիկ, շենշող է կազմակերպվել, հատուկ վրաններ են եղել, այլ եւ այլ «պրելեստներ»։ Ենոքավանում կառուցվում է աշխարհում ամենաերկար` 2680 մ Զիփլայնը։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս