«Քաղաքացիական պայմանագիրը» հայտնություններ ունի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիրը» նոր վարչություն կձեւավորի։ Կուսակցության 21 հոգանոց ղեկավար կազմում ընդգրկվելու համար առաջադրվել էր 65 թեկնածու։ Այժմ այդ թիվը նվազել է շուրջ մեկ տասնյակով։ Գործող վարչության անդամ, պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեր լրագրողին հայտնել է, որ թեկնածուներն այժմ 52-ն են։

Օրենսդիրներից միայն Հրաչ Հակոբյանն է ինքնաբացարկ ներկայացրել, պայքարից դուրս եկածների շարքում կա գործադիրի ներկայացուցիչ։ Ո՞վ է․ Հովակիմյանը չի մանրամասնել։ Մոտ երկու շաբաթ է՝ թեկնածուները «քասթինգի» են մասնակցում։ Բոլորն սպասում են Փաշինյանի ելույթին, այն կլինի վերջում․ այբբենական կարգով է որոշվել։ Ապագա վարչությունում նոր անուններ էլ կընդգրկվեն։ «Ունենք մի քանի հայտնություններ, որոնք ցնցող ելույթներ են ունեցել»,- ասաց մեր աղբյուրը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս