ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ ՊՆ-ում օրինագիծ է ընդունվել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը 3 տարվա ժամկետի փոխարեն հնարավոր է դառնա 27 ամիս: Ասել է, թե ժամկետները կրճատվել են:
ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե ինչ է լինելու այն զինվորների հետ, որոնք «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում արդեն իսկ երեք տարվա պայմանագիր էին կնքել ՊՆ-ի հետ, արդյոք կնքված պայմամագիրը վերանայվելո՞ւ է, թե՞ այլ լուծումներ կան:
Ի պատասխան Հովհաննիսյանը նշեց. «Հաշվի առնելով, որ նրանց պայմանագրերը դեռ գործում են, այդուհանդերձ, Պաշտպանության նախարարությունը նախաձեռնություն է իրականացնելու, դիմելու է կառավարություն, որպեսզի համապատասխան կարգով այն պայմանագրերը, որոնք կնքված են, եւս վերանայվեն, եւ ժամկետները համապատասխանեցվեն 27 ամսվան»:
Քնար Մանուկյան