Ինչ ցուցմունք են տվել Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակոցներ արձակածները. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 30-ին ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ նախորդ օրը` գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Սեւանի մայրուղու Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, նրանց ճանապարհը փակել են եւ հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ:

Ըստ հայտարարության` «այս բանդաներն իրենց պարագլուխներով, որոնք են Ալեքսել Բալայանը, Ռոլանդ Այդինյանը,ծառայում են ԱՀ նախագահի թեկնածու «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»: Իրհերթին Արցախի նախկին վարչապետի գրասենյակը հերքեցիրենց առնչությունը կատարվածի հետ:

Դեպքից անմիջապես հետո ձերբակալվեցին Արցախի բնակիչներ Ալեքսեյ Բալայանը եւ Ռոլանդ Այդինյանը. հիմա նրանք գտնվում են կալանքի տակ: Ումինչտուժողըկողմը պնդում էր, թե այս կրակոցները քաղաքական ուղղորդվածություն ունեն,ըստ արցախում տարածված լուրերի, իրականում կալանավորված Ալեքսեյ Բալայանը ներքին տարաձայնություններ է ունեցել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի որդու`Ապերի հետ, որն այդ օրըԲաբայանի համակիրների մեքենայի մեջ է գտնվել: Ուստի իմանալով այդ մասին`Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին կրակել են մեքենայի ուղղությամբ:

Ինչպես արդեն նշեցինք, գործով երկու անձ կալանավորված է, եւ այս գործով«Ժողովուրդ» օրաթերթին որոշմանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` Ալեքսեյ Բալայանը իրավապահներին ցուցմունքչիտվել, այլ բանավոր պատմել է, որինքը խնդիր է ունեցել Մարտակերտի քաղաքապետի Ապեր անունով հայտնի որդու հետ: Ըստ Ալեքսեյ Բալայանի՝ իրավապահներին հայտնած բանավոր տեղեկության` տեւական ժամանակ ինքը զանգահարել է Մարտակերտի քաղաքապետի որդուն, որխոսի նրան հետ, սակայն վերջինսչի պատասխանել հեռախոսազանգերին:

Ալեքսեյ Բալայանը իրավապահներին տեղեկացրել է, որ տեսնելով Մարտակերտի քաղաքապետի որդին չի պատասխանում իր հեռախոսազանգերին` մի քանի օր շարունակ հետապնդել է նրան, եւ մայիսի 29-ի գիշերը կրակել է այդ մեքենայի ուղղությամբ, բայց նպատակ չիունեցելորեւէ մեկին սպանել: Նա ասել է, թե հաշվի առնելով, որ Մարտակերտի քաղաքապետի որդին չի պատասխանել իր հեռախոսազանգերին`որոշել է այդպես ստիպել ի վերջո խոսել իր հետ: Ավելին, Ալեքսեյ Բալայանը իրավապահներին բանավոր հայտնել է, որ կատարվածը քաղաքական ուղղորդվածություն չունի, եւ իր խնդիրը Մարտակերտի քաղաքապետի որդու հետ է, եւ ինքն էլ քաղաքապետի որդուն դեռ կտեսնի եւ իր ասելիքը կասի:

Ի դեպ, իրավապահներն այս օրերին հարցաքննել են նաեւ Սամվել Բաբայանի համակիրներին, որոնք եղել են 4 հոգի: Վերջիններս իրավապահներին հայտնել են,թե իրենք գործով կալանավորված անձանց չեն ճանաչում, նրանց չգիտեն եւ, առհասարակ, նրանց հետոչ մի կապ կամ խնդիր երբեւէ չենունեցել: Ասել է թե`դատելով նախաքննական մարմնի`մինչ այս ձեռք բերած ապացույցներից` պարզ է դառնում, որ կատարվածը քաղաքական պորցեսներիհետ կապ չունի, այլ ընդամենը երկուխումբ անձանց միջեւ տեւական ժամանակ ծագած վեճի հետեւանք է:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ փնտրում են Մարտակերտի քաղաքապետի` Միշա Գյուրջյանի որդուն` Ապերին, որին դեռեւս չեն հայտնաբերել:

Քնար Մանուկյան




Լրահոս