Բակո Սահակյանն այցելել է «Ստեփանակերտ սերվիս» ընկերություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին այցելել է «Ստեփանակերտ սերվիս» ընկերություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ:

Արծարծվել են կազմակերպության գործունեությանը, առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական հարցերին:

Նախագահը նշել է, որ բարձրացված խնդիրները մանրամասնորեն կուսումնասիրվեն, եւ դրանց կտրվեն պատշաճ լուծումներ:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս