2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումներից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին։ Նա հիմնականում անդրադարձել է դատաիրավական ոլորտում բարեփոխումների, դատարանների դիմաց կատարված հայտնի ակցիային և մանրամասնել նման քայլի դիմելու պատճառները։
«Մենք այսօր ունենք հնարավորություն բարձրացնել դատավորների աշխատավարձը, բայց եթե հիմա դա անենք, ժողովուրդը մեզ չի հասկանա։ Նաև միջազգային հանրությանն ենք ասում, որ այսօր չենք կարող նման բան անել։ Եթե իրենք մեզ աջակցեն, որ այս երեք տարում քայլեր անենք, նոր մասնագետներ ներգրավենք, և երեք տարի հանրությունն էլ տեսնի, դրանից հետո մենք կարող ենք ժողովրդին համոզել, որ կարող ենք աշխատավարձերը բարձրացնել», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում