Ազատամուտի ընտրությունների ելքը կանխորոշված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 9-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։ Թեկնածուները երկուսն են` Ազատամուտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, 1985թ. ծնված Վահագն Ալավերդյանը եւ այդ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, 1974թ. ծնված Սեւադա Բալասյանը։ Վ. Ալավերդյանը ՀՅԴ անդամ է, Ս. Բալասյանը՝ անկուսակցական, երկուսն էլ ինքնաառաջադրվել են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ս. Բալասյանն ինքնաբացարկ է հայտնել, ինչը նշանակում է` Ազատամուտում ընտրությունների արդյունքը կանխորոշված է։ Կարծիք կա, որ ի սկզբանե այդպես էր որոշված. քանի որ մեկ թեկնածուի դեպքում ընտրությունները կայացած չեն համարվում, այդ պատճառով Ս. Բալասյանը ձեւական դրել էր իր թեկնածությունը, որպեսզի հետագայում ինքնաբացարկ հայտներ:




Լրահոս