ArmLur.am-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե որ փուլում են գտնվում Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները եւ ինչու դրանք նախորդ տարի չեն իրականացվել:
Հարցին ի պատասխան նախարարն արձագանքեց. «Մեր կառույցների կողմից իրականացվեց որոշակի վերլուծություններ եւ նախնական որոշակի տվյալներ հավաքագրվեց, որ կան համաընկնումներ նախկինում կատարաված աշխատանքերի: Եւ մենք նպատակահարմար գտանք, որպեսզի այդ աշխատանքները դադարեցնենք, իրականացնենք նոր հաշվարկներ մաքրման տարածքների հետ կապված: Եւ այս ուրբաթ օրը մենք կունենանք մինչեւ 1901.5 նիշում ամբողջովին քարտեզագրված, տիեզերական պատկերներով եւ դրոններով հանույթով հանված տեղեկատվությունը մաքրման ենթակա տարածքների վերաբերյալ: Թիվը կարծես թե մոտ է 600 հեկտարի եւ ամբողջ այդ ծավալի չափով անմիջապես կդիմենք կառավարությանը մաքրման աշխատանքներ իրականացնելու համար: Սակայն այս ժամանակահատվածը մենք օգտագործել ենք, որպեսզի իրատեսորեն գնահատենք, թե որ տարածքներն է, որ մաքրման ենթակա են»:
Սյունէ Համբարձումյան