2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մի քանի հարց ուղղեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց տնտեսական հանցագործությունների մասին այն կտրվածքով, թե ինչ արդյունքներ են առկա պետբյուջե վերադարձված գումարների մասով։
Ի պատասխան Արթուր Վանեցյանը թվային տվյալներ ներկայացրեց, նշելով, որ 2018 թվականի մայիս ամսից իրականացրած միջոցառումների արդյունքում պետբյուջե է վերականգվել շուրջ 26,5 մլրդ դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում