Հայաստանը կրակն է ընկել Գևորգ Կոստանյանի` կատարած տղամարդու խոստման ձեռքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանն այսօր» գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Մերձմոսկվայում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությունից հետո ստեղծված իրավիճակը: «ԶԼՄ-ներում տեղեկություն կա, որ ծեծկռտուքի մասնակիցները հայեր են: Եվ որ նրանցից մեկը թաքնվել է Հայաստանում: Իմ աղբյուրները դա հաստատում են: Եթե դա այդպես է, ապա Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ բռնի մարդասպանին և հանձնի Ռուսաստանի, ինչպես Ռուսաստանը ժամանակին Հայաստանին է հանձնել Գյումրիում հայկական ընտանիքին սպանողին», – այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։

Նրա հայտարարությունը հետաքրքիր է հատկապես Վալերի Պերմյակովի մասին հիշատակմամբ, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման 2015 թ.-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեղադրանքով։ Եվ սպանությունից հետո երկար ժամանակ Գյումրիում բողոքի ցույցեր էին եւ բոլորը պահանջում էին, որ նա հանձնվի Հայաստանին եւ իր պատիժը կրի մեր երկրի սահմաններում։ Եվ այն ժամանակ ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ցուցարարներին տղամարդու խոսք էր տվել եւ հետագայում պահել իր խոսքը։ Եվ իր հայտարարությունից հետո նա կատարեց իր խոտումը եւ հրաժարական տվեց։

Եվ հիմա ստացվում է, որ այդ տղամարդու խոսքը կարող է նաեւ հակառակ էֆեկտը ունենալ, եւ այսպիսի դեպքերում կհիշեցնեն Պերմյակովի նախադեպը եւ կհայտարարեն արդեն մեր հայրենակցին հանձնելու պարտավորության մասին։ Եվ այդպիսի հեղինակավոր հեռուստաալիքի գլխավոր խմբագրի կողմից հնչող հայտարարությունը դրա վառ ապացույցն է։ Սա այն դեպքն է՝ երբ դժվար է միանշանակ ասել՝ արդյոք լավ հետևանք ունեցավ Գևորգ Կոստանյանի՝ տղամարդու խոսքը կատարելը։

 




Լրահոս