Ակտիվ վեթթինգիստը. «կուրացիան» Մակունցի ուսերի՞ն է դրվելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տիկին Մակունց, ճի՞շտ են տեղեկությունները, որ ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է անցումային արդարադատության խորհրդարանական «կուրացիան» դնել ոչ թե պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ կամ ԱԺ նախագահի, այլ Ձեր փխրուն ուսերին՝ հարցրինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։

«Չէ, նման կոնկրետ որոշում չկա, սակայն ես ակտիվորեն ներգրավված եմ լինելու»։ Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե վարչության նիստերից մեկում ՔՊ որոշակի, այսպես կոչված, սորոսական թեւը Նիկոլ Փաշինյանի առջեւ դրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։ «Դուք գիտեք, որ ես վարչության անդամ չեմ»:

Սակայն մասնակցում եք նիստերին։ «Այո, մասնակցում եմ։ Այն նիստերին, որոնց ես ներկա եմ եղել, նման բան չի քննարկվել»: Իսկ ինքներդ ինչպե՞ս եք գնահատում Արթուր Վանեցյանի աշխատանքը։ «Ես, ճիշտն ասած, ինձ թույլ չեմ տա գնահատական հնչեցնել պարոն Վանեցյանի աշխատանքի հետ կապված, որովհետեւ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա ծառայությունն է. ի դեպ` պարոն Վանեցյանը բավականին բաց է խմբակցության ցանկացած հարցին պատասխանելու առումով եւ ինքն է ինձ առաջարկել՝ եթե կարիք լինի որեւէ հարցի առնչությամբ խմբակցության հետ հանդիպելու, պատրաստ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս