Նախկին նախարարների անպատասխանատվության հետևանքները. Սեւանա լճում խեցգետնի պաշարների նվազման պատճառները հայտնի են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեւանա լճում խեցգետնի պաշարների նվազումը գնալով գերխնդիր է դառնում, եւ երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեք պատճառ նշեց: Պարզվում է` բնապահպանության նախկին նախարարները տարիներ շարունակ անտեսել են ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից սահմանված խեցգետնի որսի թույլտվության չափաքանակները` փոխարենը տալով խեցգետնի որսի թույլտվության ավելի շատ չափաքանակ:

Եւ նախկին նախարարների «թեթեւ ձեռքով» գերորս է տեղի ունեցել, արդյունքում` Սեւանա լճում խեցգետնի պաշարները զգալի նվազել են, եւ տարիներ են պետք, որպեսզի դրանք վերականգնվեն: Բացի այս` պարզվում է` խեցգետնի պաշարների զգալի նվազման երրորդ պատճառը Սեւանա լճում ԿՄԱՖԱՄ բակտերիաներն են, որոնց չափաքանակը բարձր է եղել, ինչը հանգեցրել է խեցգետնի անկմանը:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս