Կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ երեկ շրջանառվող այն տեղեկություններին, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների ու հերթապահություն իրականացրածների ուսման վարձի 20 տոկոս զեղչը Կրթության նախարարությունը չեղարկել է։ Նա նշեց, թե տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
Նախարարի պարզաբանման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման լուրեր տարածողները հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ և նրանց անունները հայտնի են։ «Այդ գող-ավազակները պետք է այս երկրում իրենց լա՞վ զգան, պարոն Վանեցյան․ նրանք պետք է մայթերի տակ «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես․ զբաղվեք այս հարցով»,- դիմելով ԱԱԾ տնօրենին ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում: