
Այս պահին խորհրդարանում շարունակվում են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ ընթանում է Եվրոպական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետայի հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որին ներկա է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց դեսպանների աշխատանքից, թե որքանով են արդյունավետ նրանք աշխատում։ Ի պատասխան` Զոհրաբ Մնացականը նախ նշեց, թե այդպիսի հարցերի դեպքում հիշում է հայտնի սքետչը, թե ուրիշ հերոս չեք ճանաչում։ Ապա նախարարը վստահեցրեց` դեսպանները շատ արդյունավետ են աշխատում։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: