Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր Վեոլիա Ջուր ՓԲԸ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան և իրավասու կազմակերպություններին ներկայացնելու գնային առաջարկ՝ ներառյալ հարկերը, Վեոլիա Ջուր ընկերության գրասենյակների պահնորդական ծառայությունների մատուցման համար:

Պահանջներ`

 Գնային առաջարկի հետ միասին պետք է ներկայացնել տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ՝

– Պահնորդական ծառայություններ մատուցելու թույլտվության լիցենզիա՝ համաձայն ՀՀ օրենսդրության, տրամադրված ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության կողմից,
– Նախկինում կատարված նմանատիպ առնվազն մեկ պայմանագիր,
– Տեղեկատվություն աշխատակազմի մասին,
– Պատվիրատուների կողմից տրված առնվազն երկու տեղեկանք՝ նախկինում բարեհաջող ավարտված պայմանագրերի վերաբերյալ:

 Պայմանագիրը կշնորհվի ամենացածր գնահատված գինն առաջարկող և պահանջված ցուցանիշներին համապատասխանող ընկերությանը։
 Սույն գնմանը մասնակցելու իրավունք չունեն անձինք.
1) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ,
2) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով,
3) որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,
4) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

Հետաքրքրվող հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ Վեոլիա Ջուր ՓԲԸ-ից աշխատանքային օրերին ժամը 09.00-13.00 և 14.00-18.00:

Գնային առաջարկները պետք է ներկայացվեն ստորագրված, կնքված և փակ ծրարով կամ էլեկտրոնային եղանակով ոչ ուշ, քան 2019թ. հունիսի 19-ը, ժամը 11:00-ն հետևյալ հասցեով:

ՀՀ, ք. Երևան, 0014, Ադոնցի 6/1, Վեոլիա Ջուր ՓԲԸ, 9-րդ հարկ, Գնումների վարչություն: Հեռ.` (374 11) 30-01-86 (+ 467), էլ-փոստ` [email protected]:




Լրահոս