ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Տիգրան Մեծի պողոտայում

Թափառող շների հարցը մայրաքաղաքում այդպես էլ չի լուծվում: Նրանք ամենուր են` փողոցներում, բակերում եւ այլուր: Հուսանք` մի օր վերջապես լուծում կտրվի այս «գլոբալ» խնդրին:

 

 

ՀԱՐՑ. Աշխատողի ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը որքա՞ն է:

Գայանե Իսրայելյան (41 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Իսրայելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նվազագույն արձակուրդի տեւողությունը կազմում է.
1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային oր է, իuկ վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային oր:
2. Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:
3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են uահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ` բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանuավորվող կազմակերպությունների, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդված):

 

 

 

ՀԱՐՑ. Եթե շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքում իրականացնում է սեղմված բնական գազի առք ու վաճառք, ապա ունի՞ որեւէ հարկային արտոնություն:

Հակոբ Գեւորգյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սահմանամերձ համայնքների վարչական սահմաններում գտնվող առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սահմանամերձ համայնքների վարչական սահմաններում գտնվող առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչության մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից: Նշենք, որ եթե ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողի մոտ արձանագրվում է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման դեպք, ապա տարվա ընթացքում առաջին խախտումն արձանագրվելու դեպքում կիրառվում է պատասխանատվության միջոց:




Լրահոս