Շարունակելով քաղաքական տարբեր ուժերի, քաղաքականապես ակտիվ գործիչների ու անհատների հետ հանդիպումների շարքը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի գլխավորությամբ:
Ընդգծելով բազմակարծության և երկխոսելու մշակույթի կարևորությունը հասարակության համար՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ, որպես երկրի նախագահ, իր խնդիրն է լսել բոլորին՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից ու դիրքորոշումից:
Արթուր Ղազինյանը ներկայացրել է նորաստեղծ կուսակցության գաղափարախոսությունը և գործունեության ուղղությունները: