
Արդեն հայտնի է` ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի վնասվածքի լրջությունը:
Բրազիլացու մոտ աջ ոտքի կոճի կապանների պատռվածք է հայտնաբերվել: Եթե լինի վիրահատության անհրաժեշտություն, ապա Նեյմարը ստիպված կլինի բաց թողնել 4 ամիս: Եթե այնուամենայնիվ վիրահատության կարիք չզգացվի, ապա ֆուտբոլիստը շարք կվերադառնա ամենաուշը 6 շաբաթից:
Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք էր ստացել Քաթարի դեմ խաղի ժամանակ: