Բնապահպանները լրջորեն մտահոգված են. Սևանա լճից ջուր բաց կթողնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը ոռոգման նպատակով Սեւանա լճից այս տարվա ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը մտադիր է սահմանել մինչեւ 170.0 մլն մ3: Դրանով նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 195,0 մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 60,0 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 35,0 մլն մ3 ջրաքանակներով։ Պահանջարկի եւ վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 168 մլն մ3:

Դեֆիցիտի մնացած շուրջ 50 մլն մ3-ը նախատեսվում է մեղմել Մխչյանի եւ Ռանչպար-Արեւշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ։ Բնապահպաններն այս կապակցությամբ լրջորեն մտահոգված են` ահազանգելով, որ նման չափերի ջրառը կհանգեցնի լճի ջրի մակարդակի նվազմանը: Մինչդեռ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով լճի մակարդակի իջեցումը չի թույլատրվում:




Լրահոս