
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess սուպերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը չափել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ եւ հաղթանակ տոնել 31-րդ քայլում:
Այս հաղթանակից հետո մեր շախմատիստը վաստակել է 4 միավոր եւ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Առաջատարը 5 միավորով Մագնուս Կարլսենն է: