Ո՞ւր է այս պահին շտապում Արտակ Զեյնալյանը. հրաժարականի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է ներկայացրել:
«Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել:

Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար»,- գրել էր Զեյնալյանը

ArmLur.am-ը կապ հաստատեց նրա հետ` հասկանալու համար, ի վերջո նա առաջին նախարարն է, որ հրաժարականի դիմում ներկացրեց, ինչո՞ւ դիմեց այդ քայլին: Ո՞րն էր պատճառը:

«Ես հենց հիմա մտնում են եմ կառավարության կոմիտեների նիստին: Չեմ կարող պատասխանել: Կներեք»,-ArmLur.am -ի հետ զրույցում ասաց Զեյնալյանը:
Լուսինե Մինասյան




Լրահոս