ՖՈՏՈ. ՀՀ ոստիկանությունը նոր մեքենաներ կգնի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության ավտոպարկում առաջիկայում հնարավոր է նոր փոփոխություններ տեղի ունենան։ Բանն այն է, որ «Տոյոտա Երևան» ընկերությունը հրապարակել է նոր ավտոմեքենաների լուսանկարներ, որոնց վրա գրված է ոստիկանություն։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դրանք փորձնական են ներկրվել, ուստի դեռ հայտնի չէ՝ ոստիկանությունը դրանք ձեռք կբերի, թե ոչ։ Այնուամենայնիվ, ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց՝ արդյոք գնվելու են այդ մեքենաները, թե ոչ։ Հարցին ի պատասխան ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց. «Պարեկային մեքենաների վերաբերյալ առաջարկներ են ստացվում տարբեր ընկերությունների կողմից։ Դրանց կապակցությամբ ուսումնասիրություններ են կատարվում, որոնք նախատեսված ժամանակին կամփոփվեն,այնուհետև կհայտարարվի մրցույթ, որի արդյունքներով կկայացվի որոշում»։

Իսկ մինչ այդ՝ նոր մեքենաների լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում։

 

Սյունէ Համբարձումյան




Լրահոս