Բենզինի գինը կրկին բարձրացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բենզինի գինը շարունակում է բարձրանալ: Այս մասին են վկայում նաեւ պաշտոնական տվյալները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի` 2.7 եւ դիզելային վառելիքի` 3.1 տոկոս գնաճ:

Ի դեպ, այսօր մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը հանրապետության բենզալցակայաններում վաճառվում է 430 դրամով, իսկ պրեմիումը` 450 դրամով: Մինչդեռ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ապրիլին ունեցել է 410 դրամ արժեք: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում այն թանկացել է 20 դրամով: Նկատենք, որ միայն դիզելային վառելիքը այս մայիսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, թանկացել է 1.9 տոկոսով:

Մյուս կողմից` դիզելային վառելիքի այս թանկացումը բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կիրառվում է հողագործական աշխատանքների ժամանակ:




Լրահոս