
Այսօր` հունիսի 8-ը օվկիանոսների միջազգային օրն է (World Oceans Day): Տոնը նշելու գաղափարն առաջարկվել է Ռիո դե Ժանեյրոյում 1992 թ-ին անցկացված բարձր մակարդակով միջազգային կոնֆերանսի ժամանակ:
Տոնը նշվում նրանց կողմից, ովքեր նույնիսկ անմիջականորեն չեն առնչվում օվկիանոսների հետ: Այս օրը կենդանաբանական այգիները, ակվարիումներն ու դելֆինարիումները միասնական ջանքեր են գործադրում պաշտպանելու ծովային կենդանիների իրավունքներն ու կայուն բնապահպանական միջավայրը:
2008 թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը սահմանեց, որ 2009 թ-ից տոնը նշվելու է պաշտոնապես, հնարավորություն ընձեռելով մարդկությանը համատեղ ջանքերով պահպանել բնություն նու հոգ տանել օվկիանոսների ֆլորայի և ֆաունայի մասին: