Լիխտենշտեյնը կազմակերպված ֆուտբոլ է խաղում. Գյուլբուդաղյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով Լիխտենշտեյնը կազմակերպված թիմ է:

«Մենք գիտենք, որ Լիխտենշտեյնի մոտ փոխվել է մարզիչը, ինչից ելնելով փոխվել է նաև նրանց խաղաոճը: Հետևել ենք նրանց Իտալիայի և Հունաստանի դեմ խաղերին: Շատ կազմակերպված թիմ է և պայքարում են մինչև վերջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մասնագետը:

Անդրադառնալով երիտասարդ ֆուտբոլիստների հնարավորություն տալուն՝ Գյուլբուդաղյանցը շեշտեց, որ ուզում է երիտասարդներին հնարավորություն տալ և թիմում սերնդափոխություն կատարել, սակայն այդ ամեն չպետք է արվի արհեստականորեն: «Երիտասարդ 2-3 ֆուտբոլիսներ արդեն կարող են ընդգրկվել ազգային թիմի մեկնարկային կազմում: Պետք է ազատ լինենք խաղադաշտում և չմտածենք սխալվելու մասին»,-ասաց նա:

Խոսելով առանց ակումբի Արազ Օզբիլիսի մասին՝ մարզիչը փաստեց, որ Հայաստանի ընտրանու ֆիզպատրաստության մարզիչը հատուկ ծրագիր է տվել կիսապաշտպանին, որպեսզի նա մնա լավ մարզավիճակում: «Օզբիլիսն այն ֆուտբոլիստներից մեկն է, ում կողքին երիտասարդ ֆուտբոլիստները շատ լինենք և շատ բան սովորեն իրենից»,-փաստեց նա:

Գյուլբուդաղյանցը խոսեց նաև Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի և Սարգիս Ադամյանի հայտացուցակում չընդգրկվելու մասին: «Նորբերտոյին հրավիրել էինք հավաքական մայիսի 24-ին՝ խնդրելով, որ շուտ գա թիմ: Սակայն նրա խոսքով ինքը կարող թիմին միանալ հունիսի 4-ից ոչ շուտ: Առաջարկ եղավ նաև, որ ֆիզպատրաստության մարզիչը հատուկ ծրագիր ուղարկի իրեն, բայց ասաց, որ լավ մարզավիճակում չէ: Իսկ ինչ կապված է Սարգիս Ադամյանին հետ, ապա նա վնասվածք ունի և թիմը խնդրել է, որ նա վերականգնվի ամբողջապես և հետո նոր միանա ակումբին և հավաքականին»,-առանձնացրեց մասնագետը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում հունիսի 8-ին Հայաստանի ընտրանին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի հավաքականի հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:




Լրահոս