Փաշինյանը շնորհավորել է Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ՝
մաղթելով բրիտանացի բարեկամ ժողովրդին խաղաղություն և հետագա առաջընթաց։

Ուրախ եմ արձանագրել, որ սերտ պատմական կապերի վրա խարսխված մեր հարաբերություններն այսօր
զարգանում են բարեկամության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Հայաստանը մեծապես կարևորում է
Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում
փոխգործակցության ընդլայնումը: Վստահորեն կարող եմ ասել, որ առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները հայ-բրիտանական փոխշահավետ համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու և արդյունավետ ծրագրերով համալրելու համար»:




Լրահոս