ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Նոր Նորքում

Նորքի 3-րդ զանգվածում շուրջ մի քանի օր է` աղբատար մեքենաները անգործության են մատնված: Ամբողջ Նոր Նորք վարչական շրջանը թաղված է աղբի մեջ: Թաղապետարանը մատնված է անգործության: Հետաքրքիր է` ինչ է այս մասին մտածում նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

 

 

ՀԱՐՑ. Ներմուծել են ապրանքներ եւ սահմանված ժամկետում մաքսային մարմին չեն ներկայացրել մաքսային ձեւակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Արդյոք նախատեսվո՞ւմ է տուգանքի կիրառում, թե՞ ոչ:

Տաթեւիկ Հակոբյան (48 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 194 հոդվածի դրույթներով` սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաեւ մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելը, անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց, առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 212 հոդվածի համաձայն` մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները ենթակա են վերցման:

 

 

ՀԱՐՑ. Ես ունեմ սոցփաթեթից օգտվելու հնարավորություն: Ինչպե՞ս կարող եմ փոխել սոցփաթեթի հաշիվը:

Սյուզաննա Մարդոյան (31 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մարդոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաեւ սոցփաթեթի նախկին հաշիվը սպասարկող բանկից տեղեկանք` պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք:
Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում` համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում:




Լրահոս