ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` «Ժողովուրդ» օրաթերթի

Երեկ ՀՀ փաստաբանների պալատը նոր գույք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են աշխատակիցները տեղափոխում նոր գույքը:

 

 

ՀԱՐՑ. Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ցանկանում է Վրաստանում գրանցված ավտոմեքենա ներմուծել ՀՀ, ապա ի՞նչ է անհրաժեշտ, ի՞նչ պայմաններով կարող է ներմուծել ՀՀ:

Լեւոն Հարությունյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին համաձայնագրի 3-րդ հավելվածի 23-րդ կետի համաձայն` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով վեց ամիսը չգերազանցող ժամկետում:
Այդպիսի տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու պայմանով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավտոմեքենաների ներմուծման կարգը պարզ եւ հստակ ներկայացված է: Հարկավոր է ծանոթանալ գործընթացին եւ սահմանված պայմաններով կատարել ներմուծում:

 

 

 

ՀԱՐՑ. Զագսավորման համար ի՞նչ ժամկետ է սահմանված:

Իլոնա Մկրտչյան (30 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ամուuնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ տարածքային մարմին համատեղ դիմում տալու oրվանից 10 օր հետո: Ամուսնացող անձանց համատեղ դիմումում կարող է նշվել ամուսնության պետական գրանցումն իրականացնելու համար ավելի ուշ ժամկետ, բայց ոչ ուշ, քան դիմումը տալու օրվանից երեք ամիս հետո: Եթե ամուսնանալ ցանկացողները հարգելի պատճառներով չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին վերջինիս կողմից որոշված օրը, ապա ամուսնության գրանցման ժամկետը նրանց խնդրանքով փոխվում է: Այդ մասին նշում է կատարվում ամուսնության մասին դիմումի վրա:
Եթե դիմողները չեն ներկայացել ՔԿԱԳ մարմին ամուսնության դիմում տալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, ապա դիմումը համարվում է անվավեր: Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հետեւյալ հարգելի պատճառների առկայության դեպքում.
1) ամուսնացող անձանց համատեղ երեխա ունենալը,
2) ամուսնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական),
3) ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության,
4) ամուսնացող անձի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը,
5) ամուսնացողների կամ նրանցից մեկի` Հայաստանի Հանրապետության տարածքից երկարատեւ ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքում,
6) ամուսնացող անձի ծանր հիվանդությունը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով (օրինակ` կնոջ հղիության վերաբերյալ բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան եւ հայրության ճանաչման վկայական, զինվորական ծառայության վայրից տեղեկանք, ՀՀ տարածքից մեկնելու փաստը հաստատող փաստաթուղթ եւ այլն):




Լրահոս