ԱՃԵԼ ԵՆ 27 ԱՆԳԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թ. առաջին եռամսյակում կառավարության որոշումներով հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմում է 146 միլիոն դոլար, իսկ ակնկալվող աշխատատեղերի թիվը` 912: Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` խոսքը միայն արտոնյալ ռեժիմով ներդրումների մասին է: Նա շեշտել է, որ, օրինակ, 2018թ. առաջին եռամսյակում հաստատվել է վեց ծրագիր, որի արդյունքում ակնկալվում էր գեներացնել մոտ հինգ միլիոն դոլարի ներդրում եւ 140 աշխատատեղ. «Այսպիսով, 2019 թ. առաջին եռամսյակում, 2018 թ. առաջին եռամսյակի համեմատ, նշված ցուցանիշները ներդրումների առումով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասով` 6,5 անգամ: Իհարկե, սա պայմանավորված է համեմատության բազայի ցածր լինելով, եւ հասկանալի է, որ նման տեմպերով աճերին զուգընթաց աճի տեմպն արդեն որոշակի կնվազի»:




Լրահոս