
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմμակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Իմ քայլը» խմμակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին։
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ԲԴԽ անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի` հունիսի 20-ի առաջին նիստում: Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երեկ էլ՝ Գեւորգ Դանիելյանը։ Սակայն երեկ առաջադրված թեկնածուն Գագիկ Հարությունյանի փոխարեն է առաջադրված։ ԲԴԽ ան- դամներն ընտրվում են ԱԺ-ի 3/5-րդով, ապա արդեն առանձին նրանք իրենց անդամների միջից ընտրում են ԲԴԽ նախագահ։
Սակայն այս քվեարկությունից հետո մեկ թեկնածու եւս պետք է առաջադրվի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թեկնածուն «Բեքմեզյան» ՍՊԸ հիմնադիրն է, դասավանդում է ԵՊՀ-ում։