Հունիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է
Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Դատախազությունը նաեւ նշում է, որ իրենց դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների եւ ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է: Մինչ այդ, սակայն,
նկատենք, որ Պրահայի մունիցիպալ դատարանից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, համաձայն որի` հունիսի 22-ից 26-ը Պրահայի դատարանում կայանալու է արտահանձնման մասով, ամենայն հավանականությամբ, վերջնական նիստը:
Ըստ էության դեռեւս վերջնական որոշումը չկա, եւ դեռ վերջնական հայտնի չէ` կտան, թե չեն տա Նարեկ Սարգսյանին
Հայաստանի իրավապահներին: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին չեխական Tyden պարμերականը հաղորդել էր, որ Չեխիան կարող է Հայաստանին արտահանձնել Սերժ Սարգսյանի եղμորորդուն՝ Նարեկ Սարգսյանին: Արտահանձնելու թույլտվությունը, ըստ Tyden-ի, տվել է Պրահայի դատարանն անցած շաբաթ:
Նարեկ Սարգսյանը ձերμակալվել է անցած տարի` դեկտեմμերին, Պրահայում` Ինտերպոլի եւ չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով եւ կեղծ անձնագրով: Սերժ Սարգսյանի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ անօրինական զենք պահելու համար: