Կայացան ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի մի շարք հանդիպումներ: Գլխավոր անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ Թուրքիայի հավաքականը կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել Աշխարհի գոծող չեմպիոն Ֆրանսիայի դարպասը:
Այս հաղթանակի շնորհիվ Թուրքիան վաստակած 9 միավորով միանձնյա գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը:
Երկրորդից երրորդ տեղերը 6-ական միավորով բաժանում են Ֆրանսիան եւ Իսլանդիան, որն իր հերթին 1:0 հաշվով հաղթել էր Ալբանիային:
Հիմա անցում կատարենք J խումբ, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականը: Այս տուրից հետո մեր խմբում իրավիճակի լարվածությունը հասավ գագաթնակետին: Մեր ընտրանին Լիխտեյնշտեյնի (3:0) դեմ վստահ հաղթանակից հետո այժմ ունի 3 միավոր եւ նույնքան միավորով է հետ մնում երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիայից:
Ֆինները կարողացան անակնկալ հաղթանակ տոնել Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու նկատմամբ`2:0: Այս խմբի կենտրոնական խաղում մրցեցին Հունաստանի եւ Իտալիայի հավաքականները: Խաղն ավարտվեց Իտալիայի հաղթանակով `3:0: Այսպիսով` J խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը `
1.Իտալիա – 9
2.Ֆինլանդիա-6
3.Հունաստան-4
4.Բոսնիա-4
5.Հայաստան-3
6.Լիխտեյնշտեյն-0
Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը հույներն են: Խաղը կկայանա հունիսի 11-ին Աթենքում:
Այս տուրի բոլոր արդյունքները
Էդմոն Մարտիրոսյան