
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աբովյանի թիվ 29/16 ընտրատեղամասում այս պահի դրությամբ արձանագրվել են մի քանի խախտումներ։ Դիտորդները նկատել են, որ ընտրատեղամասի դիմաց կահույքի սրահ կա, որ եղել է թեկնածուներից Վահագն Գևորգյանի շտաբը, եւ այնտեղ դեռ փակցված է եղել Գևորգյանի նկարը։ Նկարը հանվել է։
Քիչ առաջ էլ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը թիվ 29/16 ընտրատեղամասում էր։
Փոխոստիկանապետի խոսքով` ինքը պարզապես եկել էր տեղում ծանոթանալու՝ ինչ իրավիճակ է։ Սակայն մենք տեղեկացանք, որ փոխոստիկանապետին լուրեր են հասել այն մասին, որ ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի վստահված անձը նկատել է` երեք անձ մտել են Վահագն Գևորգյանի շտաբ, որն ընտրատեղամասի դիմաց է, հետո գնացել են ընտրատեղամաս, ապա նորից գնացել շտաբ։
Հանձնաժողովի նախագահը փոխոստիկանապետին ներկայացրեց իրավիճակը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լուսինե Մինասյան
Աբովյան