
Ինչպես հայտնի է՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ էին։ 20։00-ին փակվել էին բոլոր ընտրատեղամասերը և սկսվել էր հաշվարկը։ Ինչպես հայտնի է՝ 5 թեկնածու է առկա և հիմնական պայքարը գնում էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի և ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի միջև։
Թեկնածուներն են՝ Վահագն Գևորգյան, Գրիգոր Գուլյան, Սասուն Գրիգորյան, Մանուկ Մկրտչյան, Արթուր Ղազարյան։
29/7 ընտրատեղամասում երեք ձայնով առավել էր ՔՊ թեկնածուն, սակայն 29/01-ում առավելությունն ավելի շատ է։
29/01 ընտրատեղամաս
Գրիգոր Գուլյան-192 ձայն,
Վահագն Գևորգյան- 87 ձայն։