
Ինչպես հայտնի է՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ էին։ 20։00-ին փակվել էին բոլոր ընտրատեղամասերը և սկսվել էր հաշվարկը։ Ինչպես հայտնի է՝ 5 թեկնածու է ։ Թեկնածուներն են՝ Վահագն Գևորգյան, Գրիգոր Գուլյան, Սասուն Գրիգորյան, Մանուկ Մկրտչյան, Արթուր Ղազարյան։
Սակայն հիմնական պայքարը ընթանում էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի և ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի միջև։ Պարբերաբար տարբեր ընտրատեղամասերից արդյունքներ են ստացվում, որից պարզ է դառնում, որ հիմնական պայքարը հենց նրանց միջև է և շատ քիչ է ձայների տարբերությունը։ Օրինակ, եղել է ընտրատեղամաս, որտեղ ՔՊ թեկնածուն ընդամենը 3 ձայնով անցել էր գործող քաղաքապետին։
Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ամեն դեպքում նախնական տեղեկությունների համաձայն, Աբովյանում առաջատարը հենց գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն է, ով մոտավոր 400 ձայն ավելի է ստացել, քան ՔՊ թեկնածուն։ Սա ամեն դեպքում նախնական տվյալներն են։
Հ․Գ․ Քիչ առաջ հայտնի դարձան թվային տվյալներ։
Վահագն Գևորգյան -8441 քվե
Գրիգոր Գուլյան (ՔՊ)- 8032 քվե