
ԿԸՀ-ն հրապարակել է Աբովյան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները. քաղաքապետ է ընտրվել Աբովյանի գործող ղեկավար Վագահն Գևորգյանը:
Քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18176-ը կամ 40.83 տոկոսը:
Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գևորգյանը ստացել է 8453 ձայն, «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն, հաջորդը Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն), Արթուր Ղազարյանը (139 ձայն):