ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկ Աբովյանում տեղի են ունեցած քաղաքապետի ընտրություններին: Վարչապետի գնահատմամբ` ընտրություններին հաղթել է ժողովրդավարությունը, իսկ դա, նրա խոսքով, ամենակարևորն է։
«Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն։ Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ՝ երկար տարիներ, ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը։
Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունն այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարելու իրենց ընտրությունը։ Իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար, Հայաստանի Հանրապետությունունում հաստատված է ժողովրդի իշխանություն», – ասաց Փաշինյանը։
Ամբողջությամբ` ArmLur.am-ի տեսանյութում: